ՀՀ վարչապետն Արարատի մարզային գրադարանում մասնակցել է իր հեղինակած գրքի քննարկմանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում մասնակցել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը, որը տեղի է ունեցել գիրքն ընթերցած մի խումբ քաղաքացիների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել գիրքը գրելու ժամանակահատվածի, ընթացքի վերաբերյալ, խոսել ընդհատակյա գործունեության մասին։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գրքի առանձին դրվագներին, որոնց շուրջ ծավալվել է նաև քննարկում, պատասխանել ընթերցողների հարցերին ։
Միջոցառման ընթացքում բեմադրվել է նաև Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Չար տնակի հեքիաթը»։
Երկրի ղեկավարը կարևորել է հանրապետության գրադարաններում նման միջոցառումների անցկացումն ու հանրության շրջանում ընթերցանության խթանմանը միտված ծրագրերը։