Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում մնացել են ամենաբարդ հարցերը. Մարկո Ռուբիո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ երկխոսության ընթացքում հաջողվել է կրճատել վիճելի հարցերի քանակը, սակայն մնացել են դրանցից ամենաբարդերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում փետրվարի 14-ին։

«Լավ լուրն այն է, որ լուծման կարիք ունեցող վիճելի հարցերի ցանկը կրճատվել է։ Վատ լուրն այն է, որ մնացել են ամենաբարդ հարցերը»,- նշել է Մարկո Ռուբիոն։

Նա հստակեցրել է, որ մնում են անորոշ պահեր. օրինակ՝ հնարավո՞ր է գտնել համաձայնագրի պայմաններ, որոնք ընդունելի կլինեն և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հավաստիացրել է, որ իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում կարգավորման հասնելու համար՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու փետրվարի 17-ին։

Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար Միացյալ Նահանգները լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նավթարդյունաբերության ոլորտի նկատմամբ՝ հասնելով նաև նրան, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։

Բանախոսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն եվրոպացիների միջնորդությամբ շարունակում է Ուկրաինային զենք վաճառել Prioritised Ukraine Requirements List (PURL) ծրագրի շրջանակում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի է ունենալու Շվեյցարիայի Ժնև քաղաքում։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին