Մերձավոր Արևելք

Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական ուժերը կրակ են բացել Լիբանանի հարավում մի շարք բնակավայրերի, այդ թվում` Յարունի և Ադայսայի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Al Mayadeen գործակալությունը։

Իսրայելական հրետանին նաև թիրախավորել է Ռամիյա և Բեյթ Լիֆ բնակավայրերի միջև ընկած տարածքը:

Նաև թիրախավորվել են Այթարուն և Բլիդա քաղաքների ծայրամասերը:

Տեղական իշխանությունները հայտնել են մի քանի բնակելի շենքի վնասման մասին, զոհեր չկան:

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հարավում գտնվող  ատ-Տեյրի բնակավայրին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով քաղաքացի է զոհվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում