Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Մարկուս Ռիտեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետագա գործունեության վերաբերյալ հարցը ԵՄ-ն Հայաստանի կառավարության հետ կքննարկի աշնանը՝ Բրյուսելում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Եվրոպական միության առաքելության 3-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Ինչի շուրջ համաձայնության ենք եկել, այն է, որ շարունակելու ենք մեր ներկա աշխատանքը։ Մենք կշարունակենք նաև սահմանին հարակից տարածքներում պարեկություն իրականացնել և զեկուցել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի։ Աշնանը Եվրամիությունը Բրյուսելում կքննարկի առաքելության ապագային վերաբերող հարցերը»,-ընդգծել է Ռիտերը։

Ռիտերը նաև խոսել է ԵՄ դիտորդական առաքելության՝ շուրջ երեք տարվա կատարած աշխատանքի, գործունեության ուղղությունների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում առաքելության ունեցած դերակատարության մասին։

«Երբ մենք ժամանեցինք Հայաստան, սահմանին մեծ լարվածություն կար, տեղի էին ունենում կրակոցներ, նույնիսկ կային զոհված և վիրավոր զինծառայողներ։ Դա բավականին դժվար ժամանակաշրջան էր։ Այդ օրերին մենք նաև հասկացանք, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչությունը վախենում էր, որ ինչ-որ նոր բախում կարող է տեղի ունենալ։ Բնակիչները մտահոգված էին նոր և բաց հակամարտության հնարավորությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ առաքելությունն իրագործվել է՝ ունենալով հաջողություն։ Իրավիճակը հանգիստ և խաղաղ է»,-ընդգծել է Մարկուս Ռիտերը՝ շեշտելով, որ այդ հանդարտ իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու և դեռևս առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Հիշեցնենք, որ Մարկուս Ռիտերն արդեն ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում։  

ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին՝ 2 տարի ժամկետով։  2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ Առաքելությունը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ դիտորդական առաքելության նպատակն է  նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կա կետ, որի համաձայն՝ համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց կողմերը պարտավորվում են միմյանց պետական սահմանին այլ երկրների ուժեր չտեղակայել։ 

Հայերեն English Русский 中文

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները