Աշխարհ

Բանգլադեշում Z սերնդի հեղափոխությունից հետո առաջին ընտրություններում հաղթանակ է տարել Ազգայնական կուսակցությունը

1 րոպեի ընթերցում

Բանգլադեշում Z սերնդի հեղափոխությունից հետո առաջին ընտրություններում հաղթանակ է տարել Ազգայնական կուսակցությունը

Բանգլադեշի Ազգայնական կուսակցությունը 300-տեղանոց խորհրդարանում ստացել է 212 մանդատ։ Կուսակցության ղեկավար Թարիք Ռահմանը Լոնդոնում 17 տարվա աքսորից վերադառնալուց հետո, ամենայն հավանականությամբ, կնշանակվի երկրի վարչապետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բանգլադեշում առաջին անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում 2024 թվականին Z սերնդի կողմից իրականացված հեղափոխության և այն ժամանակվա վարչապետ Շեյխ Հասինայի պաշտոնանկությունից հետո։ Հասինայի կուսակցությանն արգելվել է մասնակցել ընտրություններին։

2024 թվականին ուսանողների կողմից իրականացված ցույցերն ու խռովությունները շարունակվել էին մի քանի ամիս՝ 1400 զոհի պատճառ դառնալով։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում