Աշխարհ

Հարավային Կորեայի դատարանը ՆԳ նախկին նախարարին դատապարտել է 7 տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի դատարանը ՆԳ նախկին նախարարին դատապարտել է 7 տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի դատարանը փետրվարի 12-ին ներքին գործերի նախկին նախարար Լի Սանգ-մինին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ նախկին նախագահ Յուն Սուկ Յոլի կողմից 2024 թվականի դեկտեմբերին երկրում ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձին իր մասնակցության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը 61-ամյա Լիին մեղավոր է  ճանաչել ապստամբությանը մասնակցելու մեջ՝ ոստիկանությանը և հրշեջներին լրատվամիջոցների էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը անջատելու հրահանգներ փոխանցելու համար: Դատավորը նրան նաև մեղավոր է ճանաչել սուտ վկայություն տալու մեջ:

«Կառավարությանը քննադատող լրատվամիջոցների դեմ ֆիզիկական ուժի կիրառումը թուլացնում է ապստամբության նկատմամբ հասարակության դիմադրությունը, ինչը հեշտացնում է դավադրության իրականացումը», - ասել է դատավոր Ռյու Կյոնգ-ջինը։

Լին կալանքի տակ է օգոստոսից։

Նա դարձել է Յունի կաբինետի երկրորդ անդամը, որը դատապարտվել է ռազմական դրություն հայտարարելու գործում իր դերակատարման համար։  Հունվարին երկրի նախկին վարչապետ Հան Դակ-սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում