Տնտեսություն

Եկամուտների հայտարարագիր լրացրած ավելի քան 76,5 հազար քաղաքացու տրամադրվել է 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ

1 րոպեի ընթերցում

Եկամուտների հայտարարագիր լրացրած ավելի քան 76,5 հազար քաղաքացու տրամադրվել է 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ

Եկամուտների հայտարարագիր լրացրած 76 հազար 537 քաղաքացի անցած տարի ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի չափով սոցիալական կրեդիտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 12-ի նիստի ընթացքում։

Նրա խոսքով՝ մեկ հայտարարատուի ստացած միջին գումարը կազմել է 81 հազար դրամ։

«Սա կարևոր է սոցիալական հասցեական քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու և առավել հասցեական դարձնելու համար։ Սոցիալական կրեդիտների հնարավորությունը բաց է բոլորի համար՝ սոցիալական ուղղությամբ ծախսեր իրականացնելու պարագայում, բայց երբ մենք կունենանք մեր մեծ տվյալները, սա մեզ կօգնի, որպեսզի մեր սոցիալական քաղաքականություններն ավելի հասցեական դարձնենք»,-ասաց Փաշինյանը։  

Վարչապետը չբացառեց, որ հետագայում համապատասխան վերլուծությունների արդյունքներով համապատասխան բարձր աշխատավարձ ու մեծ եկամուտներ ունեցող անձանց սոցիալական կրեդիտները կարգավորումներով կվերաուղղվեն այն սոցիալական շերտերին, որոնք  դրա կարիքն ավելի շատ ունեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում