ՆԱՍԱ-ն հայտնել է Crew-12 առաքելության թռիչքի օրը

2 րոպեի ընթերցում

ՆԱՍԱ-ն (NASA) հաստատել է Միջազգային տիեզերակայան հաջորդ անձնակազմը փետրվարի 13-ին ուղարկելու ծրագրերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՆԱՍԱ-ի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք SpaceX ընկերության հետ ավարտել են մեկնարկի պատրաստության վերջնական ստուգումը, որի արդյունքներով որոշում է կայացվել սկսել թռիչքի մեկնարկի հետհաշվարկը։ Թռիքչը իրականացվելու է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից:

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ «մեկնարկի տարածքում եղանակային պայմանները 85%-ով բարենպաստ են, հիմնական մտահոգությունը կուտակային ամպերն են»: Մասնագետները շարունակում են հետևել ափամերձ հատվածում վերին մթնոլորտային քամիներին, որոնց պատճառով մեկնարկն արդեն երկու անգամ հետաձգվել է․սկզբնապես այն նախատեսված էր փետրվարի 11-ին:

Crew-12 առաքելությունը SpaceX-ի Crew Dragon տիեզերանավի միջոցով կմեկնի Միջազգային տիեզերակայան, որտեղ կաշխատի ութ ամիս: Crew-12 առաքելության կազմում են ամերիկացի աստրոնավտներ Ջեսիկա Մեյրը և Ջեք Հեթուեյը, ռուս տիեզերագնաց Անդրեյ Ֆեդյաևը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տիեզերագնաց Սոֆի Ադենոն։

Անձնակազմի այս 4 անդամները մեկնարկից առաջ կարանտինի մեջ են Կանավերալ հրվանդանի Քենեդիի տիեզերական կենտրոնում:

Հունվարի 15-ին ՆԱՍԱ-ն պատմության մեջ առաջին անգամ բժշկական տարհանում իրականացրեց Միջազգային տիեզերակայանից։ Առաքելության անդամներից մեկի վատացած առողջական վիճակի պատճառով աստրոնավտները ստիպված եղան նախատեսվածից մեկ ամիս շուտ վերադառնալ Երկիր։ ՆԱՍԱ-ն, անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով, չի հայտնել, թե որ աստրոնավտի մոտ ու ինչ առողջական խնդիր է գրանցվել։

Նրանց վերադարձից հետո Միջազգային տիեզերակայանում մնացել են ՆԱՍԱ-ի աստրոնավտ Քրիստոֆեր Ուիլյամսը և «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Սերգեյ Կուդ-Սվերչկովը և Սերգեյ Միկաևը։

Հայերեն Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել