Մինչև 300 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ Հայաստանի տարածքում երկաթուղու վերանորոգման և արդիականացման համար․ Արման Եղոյան

1 րոպեի ընթերցում

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում Հայաստանի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 200-300 մլն դոլարի ներդրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Այդ մի քանի կիլոմետր երկաթուղին պետք է հնարավորինս արագ վերականգնվի, որպեսզի կարողանանք աշխարհին, այդ թվում՝  Ռուսաստանին, արևելքին, արևմուտքին, հյուսիսին ու հարավին ենթակառուցվածք առաջարկել ապրանքափոխադրումների համար»,– ասաց պատգամավորը։

Եղոյանը նշեց, որ վերակառուցման կարիք ունեն Երասխի 2–3 կիլոմետրանոց բացակայող հատվածը և Ախուրիկի ավելի կարճ հատվածը։ Բացի այդ, նախատեսվում է արդիականացնել շուրջ 100-ից ավելի կիլոմետրանոց գործող երկաթուղային հատվածը։

Նրա խոսքով՝ արագության բարձրացման նպատակով հնարավոր է ռելսերի տակ տեղադրված փայտյա հենակները փոխարինել բետոններով։

«Այդ ամենի համար անհրաժեշտ է մոտավորապես 200-ից 300 միլիոն դոլար»,-ասաց Եղոյանը։ 

Հայերեն English فارسی Русский 中文

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս