ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Բերբոքը կոչ է արել հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանում ելույթ ունենալով՝ կոչ է արել աշխարհին աջակցել ՄԱԿ-ին և հետևել նրա կանոնադրությանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

«Ներկայիս աշխարհակարգը ոչ միայն ճնշման տակ է, այլև ենթարկվում է հարձակման։ Աշխարհը ՄԱԿ-ի կարիքն ունի, և հենց հիմա խաղաղությունն անհրաժեշտություն է»,- հայտարարել է Բերբոքը։

Ստրասբուրգում ունեցած իր ելույթում Գերմանիայի նախկին արտգործնախարարը մատնանշել է Ուկրաինայում, Գազայի հատվածում և Սուդանում տեղի ունեցող պատերազմները, Վենեսուելայի և Իրանի ճգնաժամերը, ինչպես նաև Գրենլանդիայի շուրջ ստեղծված վեճը։

«Այն իրավիճակում, երբ ՄԱԿ-ի գործունեությունը հատկապես անհրաժեշտ է, նույնիսկ այն ուժերը, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում խաղաղության և անվտանգության պաշտպանության համար, երես են թեքում դրանից», - ցավով նշել է Բերբոքը։

 

 

 

Հայերեն

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ

Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ նախնական տվյալներով տուժել է 11 անձ

Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքին

Նեթանյահուն Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան

Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը. CENTCOM