Քաղաքականություն

Համոզված եմ՝ այսօր Հայաստանի ու ԱՄՆ գործընկերության համար նոր սկիզբ է դրվում. Ջեյ Դի Վենս

2 րոպեի ընթերցում

Համոզված եմ՝ այսօր Հայաստանի ու ԱՄՆ գործընկերության համար նոր սկիզբ է դրվում. Ջեյ Դի Վենս

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Հայաստանի ու ԱՄՆ միջև գործընկերության համար նոր սկիզբ է դրվում, և Վաշինգտոնը հպարտանում է Երևանի հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Վենսն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում։

Վենսի խոսքով՝ ԱՄՆ նախագահն ու Հայաստանի վարչապետը միասին շատ մեծ ձեռքբերումներ են ունեցել։

«Խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղությունը չի կերտվում անցյալում, այն կերտվում է ապագայում: Հայաստանի վարչապետը, աշխատելով իմ և նախագահ Թրամփի հետ, մենք միասին Հայաստանի համար ոչ միայն խաղաղություն ենք կերտում, այլ նաև բարգավաճում ենք ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաների մասին, որոնք առանց Ձեր (խմբ․ նկատի ունի ՀՀ վարչապետին) առաջատարության, հանձնառությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի առաջնորդության հնարավոր չէին լինի։ Համոզված եմ, որ այսօր Հայաստանի ու ԱՄՆ-ի գործընկերության համար նոր սկիզբ է դրվում»,-ընդգծեց ԱՄՆ փոխնախագահը։

Վենսի խոսքով՝ Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված համաձայնագրով՝ ԱՄՆ-ն մի շարք արտոնագրեր է հաստատել NVIDIA ընկերության համար, ինչը նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք ինչպես ամերիկյան ընկերությունների համար, այնպես էլ հայկական։

«Սրանք կիսահաղորդիչներ են, որոնք աշխարհի մեծ մասում գոյություն չունեն և չկան։ Հիմա այստեղ՝ Հայաստանում, արդեն իսկ կառուցվում են (խմբ. նկատի ունի արհեստական բանականության սերվերային կենտրոն)՝ վարչապետ Փաշինյանի առաջնորդության արդյունքում»,-շեշտեց ԱՄՆ փոխնախագահը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում