Հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի նախագահի՝ Ավստրալիա կատարած այցի դեմ

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ երկիր կատարած այցի դեմ. Հերցոգը ժամանել է Ավստրալիա՝ հրեական համայնքին համերաշխություն հայտնելու դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Հերցոգն Ավստրալիա է ժամանել վարչապետ Էնթոնի Ալբանիզի հրավերով։ Այցը զայրույթ է առաջացրել Ավստրալիայի որոշ բնակիչների շրջանում, որոնք Հերցոգին մեղադրում են Գազայում քաղաքացիական բնակչության սպանություններին մեղսակից լինելու համար: Պաղեստինամետ խմբերը բողոքի ցույցեր են կազմակերպել երկրի տարբեր քաղաքներում և գյուղերում:

Սիդնեյում հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնական գործարար թաղամասի հրապարակում՝ լսելով ելույթներ և բղավելով պաղեստինամետ կարգախոսներ:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին հետ մղելու համար։ Մի քանի ցուցարար ձերբակալվել է ոստիկանության հետ բախման ժամանակ։

Միևնույն ժամանակ հրեական համայնքի հազարավոր անդամներ, կառավարության պաշտոնյաներ և ընդդիմադիր կուսակցության քաղաքական գործիչներ ողջունել են Հերցոգին բողոքի ցույցերից ավելի քան մեկ կիլոմետր հեռավորության վրա կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Բոնդիի հարձակման զոհերի հիշատակին։

Հերցոգն իր այցը սկսել է Բոնդի լողափից, որտեղ ծաղկեպսակ է դրել զոհերի հուշարձանին։

Հայերեն

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել