Քաղաքականություն

Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով ժամանեց Երևան

1 րոպեի ընթերցում

Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով ժամանեց Երևան

Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը։

ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ։

Օդանավակայանում Ջեյ Դի Վենսին դիմավորեցին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլ պաշտոնյաներ։ 

Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում