Լույս է տեսել Երջանիկ Աբգարյանի հոդվածների ու հարցազրույցների ժողովածուն

4 րոպեի ընթերցում

Մեկ ժողովածուում ամփոփվել և օրեր առաջ լույս են տեսել ՀՀ պետական և քաղաքական գործիչ, լուսահոգի Երջանիկ Աբգարյանի հոդվածներն և հարցազրույցները։

Հրատարակությունը ներկայացնում է Հայաստանում և նրա շուրջ ծավալված կարևորագույն հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ Երջանիկ Աբգարյանի հոդվածներն ու հարցազրույցները, որոնք հրապարակվել են հայաստանյան և օտարերկրյա ԶԼՄ-ներում՝ ներառելով Հայաստանի նորագույն պատմության շրջանի՝ 1990-2019 թթ. ընկած ժամանակահատվածը։

Գրքի ծանոթագրությունները կատարել, ընտանիքի կողմից պահպանված արխիվային նյութը խնամքով հավաքագրել ու տպագրության է ներկայացրել Երջանիկ Աբգարյանի դուստրը՝ մասնագիտությամբ իրավաբան Իզաբել Աբգարյանը։ Նախապատրաստական,  խմբագրական, լույս ընծայման աշխատանքները տևել են շուրջ հինգ տարի և նպատակ ունեին հրապարակվել Ե. Աբգարյանի 85-ամյակի կապակցությամբ, սակայն վերջնական խմբագրական աշխատանքների արդյունքում տպագրվեցին 2026 թվականի փետրվարի սկզբին։

Գիրքը շահույթ չի հետապնդում, այլ նպատակ ունի ընտանիքի կողմից ամփոփել ու հանրությանը, համախոհներին, սերունդներին փոխանցել անվանի գործչի գաղափարներն ու տեսակետները:

Պետական և քաղաքական գործչի հոդվածների և հարցազրույցների այս ժողովածուի մեջ ընդգրկված են նորագույն պատմության վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանում և նրա շուրջ ծավալված ամենաառանցքային իրադարձությունների, հայ ժողովրդի առջև ծառացած ամենակենսական խնդիրների վերաբերյալ նրա անդրադարձները, կանխատեսումներն ու գնահատականները, որոնք դիմացել են ժամանակի քննությանը և կարևոր աղբյուր են նշված ժամանակահատվածի հասարակական-քաղաքական կյանքի իրադարձություններն ու դեպքերը ժամանակակիցների դիտանկյունից ուսումնասիրելու համար։

Նախաբանում ասված է, որ Ե. Աբգարյանի հոդվածների հրապարակախոսական բնույթը և օգտագործված լեզուն նպատակ են հետապնդել պարզ արտահայտչամիջոցներով հասարակության լայն զանգվածներին հասու դարձնել Հայաստանի և նրա շուրջ ծավալվող քաղաքական գործընթացների անզեն աչքին անտեսանելի հատվածն ու դրանց հեռահար նպատակները, ներկայացնել Հարավային Կովկասում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների իրական շահերն ու նպատակադրումները կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, ելքեր առաջադրել ստեղծված փակուղային իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու ուղղությամբ։

Ժողովածուն օգնում է վերհիշել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած, սակայն արդեն իսկ մոռացության մատնված բազմաթիվ դրվագներ, որոնք չեն վրիպել Երջանիկ Աբգարյանի սուր հայացքից, և որոնց նշանակությունն ու ազդեցությունն ապագա զարգացումների վրա ըմբռնելու նրա բացառիկ կարողությունը թույլ է տվել դրանք զատել ամենօրյա տեղեկատվական մեծածավալ հոսքից և ուշադրություն հրավիրել դրանց վրա՝ մատնացույց անելով դրանցից բխող վերահաս սպառնալիքները։

Երջանիկ Ավետիսի Աբգարյանը կյանքից հեռացել է 2020 թվականի մայիսին՝ 80 տարեկանում։ 1988 թվականից մինչև իր կյանքի վերջը զբաղվել է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Մենագրությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Հայերեն

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ