Աշխարհ

Ճապոնիայում մեկնարկել է Ձմեռային բալենու ծաղկման փառատոնը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում մեկնարկել է Ձմեռային բալենու ծաղկման փառատոնը

Ձմեռային բալենու ծաղկման ամենամյա փառատոնը, որն ավանդաբար գրավում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների ամբողջ Ճապոնիայից և արտասահմանից, մեկնարկել է փետրվարի 7-ին Իձու թերակղզու վրա գտնվող ճապոնական Կավաձու քաղաքում։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն կտևի մինչև մարտի 8-ը։

Գլխավոր տեսարժան վայրը Կավաձու գետի երկայնքով ձգվող մոտ չորս կիլոմետր երկարությամբ պողոտան է, որը շրջապատված է 850 կայաձու-սակուրա ծառերով, որոնք աչքի են ընկնում իրենց յուրահատուկ մուգ վարդագույն ծաղիկներով: Ի տարբերություն գարնանային բալենու ծաղիկների, որոնք ունեն նուրբ, գրեթե սպիտակ երանգներ և կարճ ծաղկման ժամանակահատված, կայաձու-սակուրայի բողբոջները բացվում են աստիճանաբար, և ծաղիկները կարող են ապրել գրեթե մեկ ամիս։

Քաղաքում կա այդ տեսակի մոտավորապես 8000 բալենու ծառ։

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ այս տարի ծաղկումը սկսվել է սովորականից մի փոքր ավելի շուտ, և որոշ ծառերի վրա բողբոջների 10-20 տոկոսն արդեն բաց է։ Փառատոնի ընթացքում բաց են փողոցային տաղավարները, անցկացվում են տարբեր միջոցառումներ, իսկ երեկոյան ծառերը լուսավորվում են՝ առավել տպավորելով մարդկանց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում