ՀՀ ԱԺ նախագահը Մոսկվայում ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին
1 րոպեի ընթերցում

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի ուղեկցությամբ, այցելել է Անհայտ զինվորի հուշարձան եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից։
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-7-ը պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում։