Չինաստան

Չինաստանը մտադիր չէ մասնակցել սպառազինությունների մրցավազքին. ԱԳՆ ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Չինաստանը մտադիր չէ մասնակցել սպառազինությունների մրցավազքին. ԱԳՆ ներկայացուցիչ

Չինաստանն իր միջուկային ուժերը պահպանում է նվազագույն անհրաժեշտ մակարդակում և չի պատրաստվում մասնակցել սպառազինությունների մրցավազքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է պայմանագրին համապատասխան սահմանափակումները շարունակել պահպանել ժամկետի լրանալուց հետո մեկ տարի։

«Չինաստանն իր միջուկային ուժերը պահպանում է այն նվազագույն մակարդակում, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, և մտադիր չէ սպառազինությունների մրցավազք սկսել որևէ երկրի հետ», - ասել է Լին Ցզյանը՝ մեկնաբանելով պայմանագրի գործողությունների ժամկետի լրանալը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում