Գվարդիոլան ամռանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթի»-ից

2 րոպեի ընթերցում

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է ամռանը հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում է BBC-ն: Պարբերականի տեղեկություններով ՝ «քաղաքաբնակների» ճամբարում այժմ զգալի անորոշություն է պահպանվում Գվարդիոլայի ապագայի վերաբերյալ:  Նշվում է, որ վերջնական որոշումը կկայացվի մրցաշրջանի ավարտին: Եթե իսպանացի մասնագետը փոխի նախնական որոշումը և մնա ակումբում, դժվար թե երկարաձգի գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2027 թվականին:  

Այս պահին «Մանչեսթեր Սիթի»-ն  24 խաղից հետո 47 միավորով զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Բացի այդ, թիմը դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ, Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ և երկրի Գավաթի 1/16 եզրափակիչ:  

Գվարդիոլան 55 տարեկան է: Նա «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորում է 2016 թվականից: Նրա ղեկավարությամբ ակումբը վեց անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը, չորս անգամ ՝ լիգայի գավաթը և երեք անգամ ՝ Անգլիայի սուպերգավաթը: 2023 թվականին «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթել է Չեմպիոնների «լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել