Աշխարհ

Ֆիլիպինների խորհրդարանում մերժել են նախագահի դեմ իմփիչմենթի միջնորդությունները

2 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների խորհրդարանում մերժել են նախագահի դեմ իմփիչմենթի միջնորդությունները

Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) Արդարադատության հարցերի հանձնաժողովը մերժել է նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերի դեմ իմփիչմենթի երկու միջնորդությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է GMA News հեռուստաալիքը:

Որոշումն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Միջնորդագրերում Մարկոս Կրտսերին մեղադրել են կոռուպցիայի, սահմանադրական կարգի խախտման և հանրային վստահության դավաճանության համար:

Այսպես, ֆիլիպինցի փաստաբան Անդրե դե Խեսուսը Մարկոս ​​Կրտսերին մեղադրել է հանրապետության նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի առևանգմանն «աջակցելու և նրան Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) հանձնելու համար: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Ֆիլիպինների իրավական համակարգի շրջանցմամբ: Հանձնաժողովն անհիմն է համարել նախագահի դեմ առաջադրված մեղադրանքները:

Ֆիլիպինների ոստիկանությունը Դուտերտեին կալանավորել է 2025 թ. մարտին ՄՔԴ-ի ձերբակալման հրամանագրով՝ մարդկության դեմ հանցագործությունների համար, երբ նա Հոնկոնգից ժամանել էր Մանիլա: Դրանից անմիջապես հետո նրան ուղարկել են Հաագա:

Հանրապետության փոխնախագահ Սառա Դուտերտե Կարպիոն՝ Դուտերտեի դուստրը, իր հայտարարության մեջ քննադատել է հոր կալանավորումը՝ դա անվանելով «ինքնիշխանության և երկրի անկախությանը հավատացող յուրաքանչյուր ֆիլիպինցու հանդեպ աղաղակող վիրավորանք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում