Լիբիայում հաստատել են, որ Քադաֆիի որդին մահացել է հրազենային վերքերից

2 րոպեի ընթերցում

Լիբիայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարել է, որ քննիչներն ու դատաբժշկական փորձագետները զննել են Լիբիայի նախկին առաջնորդի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի մարմինը և պարզել են, որ նա մահացել է հրազենային վերքերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։

Գլխավոր դատախազի գրասենյակը հաստատել է, որ աշխատում է կասկածյալների ինքնությունը պարզելու ուղղությամբ և ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քրեական գործ հարուցելու համար։

Al-Jareeda-ի փոխանցմամբ՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի քաղաքական թիմը նշել է, որ նա նախկինում եղել է մահափորձերի թիրախ։

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ 53-ամյա Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին, սպանվել է փետրվարի 3-ին մայրաքաղաքից հարավ-արևմուտք գտնվող Զինթան քաղաքում գտնվող իր տանը։ Նրա մահվան հանգամանքները դեռևս անհայտ են։ Քադաֆիի քաղաքական խորհրդական Աբդ Ալլահ Օթմանը հաստատել է նրա մահը իր պաշտոնական էջում արված գրառման մեջ։

Տրիպոլիում Al Jazeera-ի թղթակիցը հայտնել է, որ չորս զինված անձինք ներխուժել են Սեյֆ ալ-Իսլամի բնակարան և կրակ բացել նրա վրա։

Լիբիական լրատվամիջոցները հայտնել են, որ Սեյֆ ալ-Իսլամի սպանությունից առաջ տեսախցիկներն անջատվել են։

Քադաֆին Զինթանում և ընդհանրապես Լիբիայի տարածքում տեղաշարժվում էր ուժեղացված հսկողության ներքո։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար