«Էքսպո-2027»-ին Հայաստանի մասնակցության ապահովման նպատակով կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
1 րոպեի ընթերցում

«Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության ապահովման նպատակով կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ազգային տաղավարի ձևավորման հայտերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:
Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ։