Աշխարհ

Պերուի նախկին արտգործնախարարը մահացել է Բրազիլիայի բանտային հիվանդանոցում

1 րոպեի ընթերցում

Պերուի նախկին արտգործնախարարը մահացել է Բրազիլիայի բանտային հիվանդանոցում

Պերուի նախկին արտգործնախարար Ավգուստո Բլաքեր Միլլերը, որը ձերբակալվել էր դեկտեմբերին Բրազիլիայում, մահացել է Ռիո դե Ժանեյրոյի բանտային հիվանդանոցում անցյալ ամսվա վերջին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նահանգի բանտային վարչության հայտարարությանը:

80-ամյա Միլլերը մահացել է հունվարի 23-ին բանտային հիվանդանոցում սրտի կանգից:

Միլլերը, որը 1990-ականներին պաշտոնավարել է նախկին նախագահ Ալբերտո Ֆուջիմորիի օրոք, փախուստի մեջ էր ալբանական դատարանի կողմից նրան խարդախության գործով դատապարտելուց հետո: Նա  հետախուզվում էր Ինտերպոլի կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում