Սի Ծինփինը ցանկանում է յուանը դարձնել համաշխարհային պահուստային արժույթ

2 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է յուանը համաշխարհային պահուստային արժույթ դարձնելու անհրաժեշտության մասին Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության «Ցյուշի» հանդեսի համար հոդվածում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Նա գրել է, որ Չինաստանին անհրաժեշտ է «ուժեղ արժույթ», որը կկարողանա «լայն կիրառություն գտնել միջազգային առևտրում, ներդրումներում, արտարժույթի շուկաներում, և ստանալ պահուստային արժույթի կարգավիճակ»։

Սի Ծինփինը նշել է, որ երկրին անհրաժեշտ է «հզոր կենտրոնական բանկ», որը կարող է արդյունավետորեն կառավարել դրամական միջոցները, գլոբալ մասշտաբով մրցունակ ֆինանսական հաստատություններն ու միջազգային ֆինանսական կենտրոնները, որոնք կկարողանան «համաշխարհային կապիտալ ներգրավել և ազդեցություն ունենալ գլոբալ գնագոյացման վրա»։

Չինաստանի ղեկավարի հոդվածը լույս է տեսել համաշխարհային շուկաներում աճող անորոշության ֆոնին։ Դոլարի թուլացումը, Դաշնային պահուստային համակարգի ղեկավարության առաջիկա փոփոխությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ու առևտրային լարվածությունը ստիպել են համաշխարհային կենտրոնական բանկերին վերաիմաստավորել դոլարային ակտիվներից կախվածության մակարդակը։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2025 թ. երրորդ եռամսյակի դրությամբ յուանի բաժինը համաշխարհային պահուստներում կազմել է ընդամենը 1,93%՝ զբաղեցնելով վեցերորդ տեղը բոլոր արժույթների շարքում։ Դոլարը կազմել է մոտավորապես 57% (2000 թվականի 71%-ի համեմատ), իսկ եվրոն՝ մոտ 20%։

Հայերեն Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26