«Նոր գիրք»-4/26. Քոլինզ, Շիմել, Գրանտ

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Սյուզան Քոլինզ, «Քաղցած խաղեր»

The New York Times-ի բեսթսելեր, USA Today-ի բեսթսելեր, The Wall Street Journal-ի բեսթսելեր, Publishers Weekly-ի բեսթսելեր, Publishers Weekly-ի 2008 թ. լավագույն գրքերից, New York Times-ի խմբագրի ընտրանի, Kirkus-ի 2008 թ. լավագույն գիրք, School Library Journal-ի 2008 թ. լավագույն գրքերից։

Տասնվեցամյա Քիթնիսը իր մոր և փոքրիկ քրոջ՝ Պրիմի հետ ապրում է Պանեմի ամենաաղքատ Տասներկուերորդ դիսթրիքթում: Մի ժամանակ Հյուսիսային Ամերիկա կոչված երկրի ավերակների վրա կառուցված Պանեմը իր դիսթրիքթների հետ պատերազմել էր Կապիտոլիումի դեմ և պարտվել պարտավորվելով ամեն տարի մեկ տղա և մեկ աղջիկ ուղարկել հեռուստառեալիթի դարձած «Քաղցած խաղեր» մահաբեր մրցույթին։ Տեղանքը, կանոնները և հանդիսատեսի ներգրավվածությունը կարող են փոխվել, սակայն անփոփոխ է մնում մեկ ճշմարտություն՝ սպանիր կամ սպանվիր։

Երբ վիճակահանությամբ ընտրվում է Պրիմը, Քիթնիսը առանց վարանելու փոխարինում է քրոջը՝ փոխելով իր ճակատագիրը և սկսելով մի պատմություն, որում խիզախությունն ու զոհողությունը ուժ ստանալու միակ ճանապարհն են։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ն:

Մանկապատանեկան գրականություն. Լոուրենս Շիմել, «Արի գիրք կարդանք»

Անտոնիոն արդեն կարդալ գիտի: Սիրելի գիրքը դնում է թևի տակ ու իջնում բակ, որ մեկին գտնի ու միասին կարդան: Բայց արի ու տես, բոլորը զբաղված են: Ոչ ոք գիրք կարդալու ժամանակ չունի: Գուցե դու՞ կարդաս Անտոնիոյի հետ: Թարգմանիչ՝ Հռիփսիմե Մադոյան։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Նոն ֆիքշն գրականություն. Ադամ Գրանտ, «Թաքնված ներուժ»

Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կուրորեն հրապուրված է տաղանդով։ Մենք փառաբանում ենք շնորհալի աշակերտներին, բնատուր մարզիկներին, երաժիշտ հրաշամանուկներին։ Սակայն, հիանալով ի ծնե առավելություն ունեցողներով, մենք աչքաթող ենք անում այն ճանապարհը, որը կարող ենք անցնել ինքներս։ Մենք թերագնահատում ենք այն հմտությունները, որոնք կարող ենք սովորել, և այն բարձր մակարդակը, որին կարող ենք հասնել։  Մենք բոլորս կարող ենք ավելի լավը դառնալ։ Եվ երբ հնարավորությունն ինքն իրեն չի գալիս, միշտ կարելի է բացել դեպի այն տանող դուռը։ Այս գրքում Ադամ Գրանտը ներկայացնում է նոր մոտեցում՝ ձգտումները բարձրացնելու և սպասումները գերազանցելու համար։ Նա համադրել է գիտական տվյալները, անսպասելի բացահայտումները և տպավորիչ պատմությունները, որոնք կարող են մեզ լսարաններից տեղափոխել բիզնես գրասենյակներ, խաղահրապարակներից՝ օլիմպիական մարզադաշտեր, ստորգետնյա անցումներից՝ տիեզերք։ Գրանտը պատմում է, թե ինչպես է պետք բնավորության կարևոր հմտություններ ու մոտիվացիոն համակարգեր ձևավորել՝ մեր ներուժն իրացնելու համար։ Թարգմանիչ՝ Լիանա Զաքարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն