Աշխարհ

Ուկրաինայի շրջանների մեծ մասը հոսանքազրկվել է

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի շրջանների մեծ մասը հոսանքազրկվել է

Ուկրաինայի էներգետիկ ցանցում առաջացած լուրջ խնդրի պատճառով երկրի շրջանների մեծ մասում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Strana.ua-ն։

Հոսանքազրկված են մայրաքաղաք Կիևը, ինչպես նաև Կիևի, Չեռնիգովի, Սումիի, Ժիտոմիրի և Օդեսայի մարզերը։ Միաժամանակ, Կիևի բոլոր շրջաններում դադարեցվել է ջրամատակարարումը, չի աշխատում մետրոպոլիտենը։ Տրանսպորտի այս տեսակը չի գործում նաև Խարկովում։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրն անդրադարձել է նաև հարևան Մոլդովայի վրա։ Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը հայտարարել է, որ հոսանքազրկված է մայրաքաղաքի մեծ մասը։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունվարի 30-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին, համաձայնել է ձեռնպահ մնալ մինչև փետրվարի 1-ը Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի ուշ հաստատել էր, որ հարվածներ չեն եղել։

Ուկրաինայում էլեկտրաէներգիայի զանգվածային, տևական անջատումներ տեղի են ունենում նախորդ տարվա հոկտեմբերից, իսկ հունվարի կեսերին երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հետ կապված իրավիճակը անվանել էր ծայրահեղ ծանր՝ մարդկանց կոչ անելով հնարավորության դեպքում լքել քաղաքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում