Nestlé-ի խնդրահարույց արտադրանք չի ներկրվել Հայաստան. ՍԱՏՄ-ի ղեկավար

2 րոպեի ընթերցում

Շվեյցարական Nestlé ընկերության արտադրած խնդրահարույց մանկական սնունդ չի ներկրվել Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

«Nestlé-ի վերաբերյալ վերահսկողությունը շատ խիստ է ոչ միայն տեսչական մարմնի, այլև ուժային կառույցների կողմից: Եթե չեմ սխալվում՝ նամակ ենք ունեցել նաև Քննչական կոմիտեից: Այս հարցը շատ խիստ է վերահսկվում: Հայաստանում չենք ունեցել այն խմբաքանակը, որը եղել է խնդրով: Ստուգել ենք, նաև ամենօրյա ռեժիմով կապ ենք պահպանել ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ: Գործարանը հետ է կանչում իր արտադրանքը, ամբողջ խմբաքանակը հավաքվելու է այստեղի ներկայացուցչի մոտ, արդեն հավաքվածը ֆիքսել ենք: Իրենք շատ բարեխիղճ ձևով այդ ապրանքը հետ են հավաքել և, կարծում եմ, որևէ խնդիր չի լինի: Հայաստանում իրենց ներկայացուցչությունը վերադարձնում է ապրանքը հետ հանձնած գնորդների գումարները»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:

Ավելի վաղ Nestlé-ն հայտարարել էր մանկական սննդի մի քանի խմբաքանակ, ներառյալ SMA, BEBA և NAN մանկական խառնուրդները 25 երկրից հետ կանչելու մասին՝ դրանցում տոքսինի հնարավոր առկայության պատճառով, որն առաջացնում է սրտխառնոց և փսխում։ Հետ կանչումը վերաբերել է, այդ թվում, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի խմբաքանակներին։

 

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres