ԵԱՏՄ-ն 2026 թվականին կկենտրոնանա թվայնացման և արհեստական բանականության կիրառման վրա․ ԵՏՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները 2026 թվականին իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն թվայնացման և արհեստական բանականության կիրառման վրա։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նախագահ, Ղազախստանի փոխվարչապետ և ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը հունվարի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած ԵՏՀ խորհրդի այս տարվա առաջին նիստի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Այսօրվա դրությամբ Ղազախստանի համար հիմնական խնդիրը Բարձրագույն խորհրդի նիստին պատրաստվելն է, որը կկայանա մայիսի 28–29-ին Աստանայում։ Դրա շրջանակում կանցկացվի Եվրասիական տնտեսական ֆորում, որի թեման կլինի արհեստական բանականության ներդրումը և թվայնացումը»,- ասել է ԵՏՀ նախագահը և ավելացրել, որ ֆորումին կհրավիրվեն նաև դիտորդ պետությունները։

Նրա խոսքով՝ ԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել է եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տրանսպորտի, տեխնիկական կարգավորման, արտաքին առևտրի գործունեության, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, մաքսային համագործակցության և այլ ոլորտներում։

Նշենք, որ ԵՏՀ խորհրդի այս տարվա առաջին նիստին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ 2026 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն