Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոն

4 րոպեի ընթերցում

Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 31-ին։ Եկեղեցական այս տոնը շարժական է և հանդիպում է հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ Սուրբ Զատիկից 63 օր առաջ։

Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէր, բայց հանուն  քրիստոնեական հավատքի նահատակված քաջարի զինվոր էր։  Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշում է սրբության հաղթանակը մեղքի ու չարի, կռապաշտության հանդեպ: Սուրբ Սարգիսը սեր փնտրողների ու գտնողների, սիրո համար պայքարողների ու չհանձնվողների տոնն է:

Ավանդությունը պատմում է, երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Աստված երևում է զորավարին ու ասում. «Ժամանակն է, Սարգի՛ս, որ ելնես քո երկրից ու ժողովրդից, ինչպես նախկինում Աբրահամը, և գնաս ա՛յն երկիրը, որը ես քեզ ցույց կտամ»: Սուրբը, ողջ հարստությունը տալով աղքատներին, իր որդի Մարտիրոսի հետ գնում է հայոց Տիրան արքայի մոտ: Արքան իմանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, հորդորում է Սարգսին գնալ Շապուհի մոտ: Շապուհը Սարգսին նշանակում է զորագնդերի հրամանատար: Սարգսի շնորհիվ զորականներից շատերը հրաժարվում են հեթանոսությունից: Երբ պարսից արքան պահանջում է, որ քրիստոնյա զորավարը պաշտի կրակն ու զոհ մատուցի, զորավարը մերժում է ու կործանում բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի ու նրա որդու վրա: Նահատակվում է զորավարի որդին` Սուրբ Մարտիրոսը: Սարգիսը բանտարկվում է, սակայն հավատարիմ մնում իր հավատքին: Դահիճը կտրում է սրբի գլուխը, ու նրա մարմինը ողողվում է պայծառ լույսով: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի և տեղում կառուցում եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Տոնին հավատավոր մարդիկ կազմակերպել են ուխտագնացություններ:

Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որի ավարտին կատարվում է երիտասարդների և զինվորների օրհնության կարգ։

Հայերեն English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում