Իրավունք

Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվողին

1 րոպեի ընթերցում

Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվողին

Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Դատախազությունից, նշելով, որ հետախուզվող անձ Ռ.Պ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեջ (Call center case), հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ռ.Պ.-ի տեղափոխումը Երևան:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում