Երևան

Երևանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին միացել է ևս 9 մարտական հաշվակ

1 րոպեի ընթերցում

Երևանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին միացել է ևս 9 մարտական հաշվակ

Երևանում գտնվող անձեռոցիկի արտադրամասում բռնկված հրդեհի մարման նպատակով տեղում աշխատում է 15 մարտական հաշվարկ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից՝ ընդգծելով, որ հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ։

«Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ»,– հայտնում են ՓԾ-ից։ 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում