Երևան

Երևանում Շերամի փողոցում հրդեհ է բռնկվել․դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

1 րոպեի ընթերցում

Երևանում Շերամի փողոցում հրդեհ է բռնկվել․դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 29-ին ժամը 14։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում