Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով մահացել է առնվազն 73 մարդ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով մահացել է առնվազն 73 մարդ

Միացյալ Նահանգներում սաստիկ ձմեռային եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 73-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ամերիկյան CBS-ը։

Մեկ այլ լրատվամիջոցի՝ ABC-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում մոլեգնող ձնաբուքն ազդել է ավելի քան 200 միլիոն մարդու վրա։ Հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ում չեղարկվել են հազարավոր չվերթներ, հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, սառցակալած ճանապարհների պատճառով մեծ թվով ավտովթարներ են գրանցվել։

Reuters-ը գրում է, որ ավելի քան 296 հազար սպառող ԱՄՆ-ում մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում