Չինաստան

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին

Չինաստանը հույս ունի, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի առաջիկա այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։

«Չինական կողմը պատրաստ է այս այցն օգտագործել որպես բրիտանական կողմի հետ փոխադարձ քաղաքական վստահությունն ամրապնդելու, գործնական համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև չին-բրիտանական հարաբերությունների առողջ և կայուն զարգացման գործում նոր էջ բացելու հնարավորություն»,-նշել է  դիվանագետը։

Նա ընդգծել է, որ Պեկինը և Լոնդոնը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ, պետք է պահպանեն հաղորդակցությունը, ինչը բխում է համաշխարհային շահերից։

Սթարմերի այցը Չինաստան կմեկնարկի հունվարի 28-ին և կտևի մինչև հունվարի 31-ը։ Նա նախատեսում է բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Ցյանի և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական ​​կոմիտեի նախագահ Չժաո Լեջիի հետ։ Սթարմերը կլինի Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, որը կայցելի Պեկին 2018 թվականից ի վեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում