Հայաստան

Երևան-Գյումրի ավտոճանապարհին իրար է բախվել 15 տրանսպորտային միջոց․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Երևան-Գյումրի ավտոճանապարհին իրար է բախվել 15 տրանսպորտային միջոց․ կան տուժածներ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունվարի 27-ին, ժամը 11։10-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարներն արձանագրել են՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ՃՏՊ-ներ իրար են բախվել ընդհանուր 15 տրանսպորտային միջոցներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում