Հայաստան

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

1 րոպեի ընթերցում

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ։ Եղեգնաձորի, Կոտայքի, Արարատի, Թալինի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր»,- նշված է հաղորդագրությունում։

«Ճանապարհային դեպարտամենտ»-ը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում