Հայաստան

Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը։

Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է կուսակցության աջակցությունը խաղաղության օրակարգին և Կառավարության քաղաքականությանը։ Քննարկվել են ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում