ԵՆԲ վարկային ծրագրով Երևանի 47 հանրային շենքերում իրականացվել են հորիզոնական միջոցառումներ
1 րոպեի ընթերցում

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային ծրագրով իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլով 47 հանրային շենքերում իրականացվել են հորիզոնական միջոցառումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ 41 հանրային շենքերում տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, այդ թվում՝ 30 մսուր-մանկապարտեզում, մշակույթի 2 կենտրոնում, առողջության 9 կենտրոնում, 27 մսուր-մանկապարտեզում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, 6 մսուր-մանկապարտեզում արդիականացվել են լուսատուները։