ԵՄ խորհուրդը հաստատել է 2027 թվականից ռուսական գազի ներմուծման արգելքը

2 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը հունվարի 26-ին համաձայնեցրել է Եվրամիության երկրներ ռուսական գազի ներմուծումից հրաժարվելու կանոնները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր ԵՄ 27 անդամ երկրները պաշտոնապես հավանություն տվեցին ինչպես ռուսական խողովակաշարային գազի, այնպես էլ հեղուկացված բնական գազի ներմուծումից փուլային կերպով հրաժարվելու կանոններին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հեղուկացված բնական գազի ներմուծման լիակատար արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի սկզբին, խողովակաշարային գազինը՝ 2027 թվականի աշնանից։

Ըստ հաղորդագրության՝ նոր կանոնները կներառեն միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են Եվրամիությանն էներգառեսուրսների մատակարարման արդյունավետ մոնիթորինգին և դիվերսիֆիկացմանը։

Եվրոպական միություն գազի ներմուծման թույլտվություն տալուց առաջ ԵՄ երկրները պետք է ստուգեն, թե որ երկրում է գազն արտադրվել։ 

«Նոր կանոնների չպահպանումը կարող է հանգեցնել տուգանքների՝ առնվազն 2,5 միլիոն եվրոյի չափով անհատների համար և առնվազն 40 միլիոն եվրոյի չափով ընկերությունների համար, ընկերության տարեկան ընդհանուր շրջանառության առնվազն 3,5%-ը կամ գործարքների գնահատված շրջանառության 300%-ը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ԵՄ հաղորդագրության համաձայն, Եվրահանձնաժողովը «պլանավորում է օրինագիծ առաջարկել մինչև 2027 թ. վերջը ռուսական նավթի ներմուծումից փուլային կերպով հրաժարվելու շուրջ»։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում