ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համաձայնել են խորացնել համագործակցությունը միջուկային սուզանավերի ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբին և Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Գյու-բեքը հունվարի 26-ին կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել խորացնել համագործակցությունը Սեուլի կողմից միջուկային շարժիչով սուզանավի ստեղծման հարցում։  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ Reuters-ի՝ Քոլբիի այցը Սեուլ տեղի է ունենում Վաշինգտոնի ակնկալիքների ֆոնին, որ Հարավային Կորեան ավելի առաջատար դեր պետք է ստանձնի Հյուսիսային Կորեային զսպելու գործում։

Հայտարարության մեջ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ երկու կողմերն էլ միջուկային սուզանավի շուրջ համագործակցությունը դիտարկում են որպես քայլ, որը կամրապնդի Հարավային Կորեայի կարողությունը՝ ղեկավարելու թերակղզու պաշտպանությունը և բարձրացնելու անվտանգության դաշինքի մակարդակը։

Քոլբին իր ժամանման մասին X-ում կատարած գրառման մեջ նշել է, որ Հարավային Կորեան «մոդելային դաշնակից» է, որը հանձնառու է ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարությանը համապատասխան։

Հունվարի 23-ին հրապարակված Պենտագոնի նոր Ազգային պաշտպանության ռազմավարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ից ակնկալվում է «ավելի սահմանափակ» դեր Հյուսիսային Կորեային զսպելու գործում, քանի որ այդ հարցում հիմնական պատասխանատվությունը կստանձնի Հարավային Կորեան։

Հարավային Կորեայում տեղակայված է մոտ 28 500 ամերիկացի զինվորական։ Սեուլը 2025 թվականին խոստացել է պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3,5%-ին, քայլ, որը Քոլբին և այլ ամերիկացի պաշտոնյաներ որակել են որպես Հյուսիսային Կորեային զսպելու գործում Սեուլի դերի ամրապնդում։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Քոլբին իր ասիական ուղևորության ընթացքում կայցելի նաև Ճապոնիա։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն