Մշակույթ

Կյանքից հեռացել է Scorpions խմբի նախկին բաս-կիթառահար Ֆրենսիս Բուխոլցը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է Scorpions խմբի նախկին բաս-կիթառահար Ֆրենսիս Բուխոլցը

Կյանքի 71-րդ տարում մահացել է գերմանական Scorpions խմբի նախկին բաս-կիթառահար Ֆրենսիս Բուխոլցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նրա ընտանիքը։

«Խորը ցավով և ծանր սրտով տեղեկացնում ենք, որ մեր սիրելի Ֆրենսիսը երեկ վախճանվել է քաղցկեղի հետ պայքարից հետո»,- ասված է հաղորդագրությունում։

Երաժշտի կինը և երեխաները շնորհակալություն են հայտնել Ֆրենսիս Բուխոլցի երկրպագուներին՝ ամբողջ ճանապարհի ընթացքում նրա նկատմամբ տածած սիրո և հավատի համար։

Բաս-կիթառահար Ֆրենսիս Բուխոլցը Scorpions խմբի անդամ է եղել մինչև 1992 թվականը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում