Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, հունվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

«Հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին պասվում է մերկասառույց»,– նշված է Փրկարար Ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ 

Երևանում հունվարի 23-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում