Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր ուշացումների մասին
1 րոպեի ընթերցում

Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ:
Անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։