Սպորտ

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Ծաղկաձորում հետևել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների մարզումներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Ծաղկաձորում հետևել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների մարզումներին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հունվարի 22–ին այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր՝ հետևելու Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքի ընթացքին։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջայց է կատարել մարզահամալիրում, ծանոթացել մարզումային պայմաններին, ուսումնամարզական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հանդիպել է մարզիչներին և հավաքականների անդամներին։ Հասմիկ Ավագյանը զրուցել է մարզիկների հետ՝ հետաքրքրվելով նրանց պատրաստվածության մակարդակով, ինչպես նաև՝ առաջիկա ծրագրերով։

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականներն ակտիվորեն նախապատրաստվում են 2026 թվականի մրցաշրջանին։ Առաջիկայում՝ փետրվարի 6-8-ը, ազգային հավաքականներն ու մինչև 23 տարեկանների թիմերն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կմասնակցեն միջազգային մրցաշարի: Այնուհետև՝ մարտի սկզբին, Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, իսկ ապրիլին Ալբանիայում կանցկացվի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել ըմբիշներին, կարևորել շարունակական ու նպատակային աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ հավաքականները միջազգային հարթակներում պատվով կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում