Կապանի «Սյունիք» օդանավակայանը որպես միջազգային օդանավակայան շահագործելու հնարավորություն է ստեղծվում

4 րոպեի ընթերցում

Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. սրա համար ստեղծվում են իրավական հիմքեր, սակայն դեռ պետք է արվեն համապատասխան ներդրումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման նախագծին:

Կոնցեսիոն պայմանագիրը ստորագրվել է ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001թ դեկտեմբերի 17-ին:  

Ընդունված լրացմամբ կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված ներքին շահութաբերության և վնասների հատուցման բանաձևերն ուժը կորցրած են ճանաչվում: Կոնցեսիոն պայմանագրի անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ուժը կորցրած է ճանաչվում: Արձանագրվում է, որ կողմերը՝ Կառավարությունն ու կոնցեսիոները միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն:

«Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թ վերջ: Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել ընդհանուր 425 մլն դոլարի չափով կապիտալ ներդրումներ, մաստերպլանը և ներդրումային ծրագիրը կներկայացվի Կառավարության համաձայնեցմանը»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4 մլն ուղևորից պակաս, ապա Կառավարությունը պետք է կոնցեսիոների կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Սահմանվում է, որ կոնցեսիոները պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը և դրա պատկանելիքները վերադարձնել Կառավարությանը լիովին և լիարժեք շահագործվող վիճակում:

«Վերահաստատվում է, որ թե՛ օդանավակայանի ենթակառուցվածքը, թե՛ շահագործումը ողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտների»,-ասաց Սիմոնյանը:

Նախատեսված ներդրումները պետք է իրականացվեն մինչև 2033 թ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց՝ եթե ստորագրվի լրացումը, այդ օրվանից Կապանի օդանավակայանը կարո՞ղ է շահագործվել որպես միջազգային օդանավակայան: «Այսինքն՝ մենք ունենալու ենք երրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»,-ասաց փոխվարչապետը:

Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Նման իրավական հիմք է ստեղծվում: Գործող կոնցեսիոն պայմանագրով կա որոշակի սահմանափակում, որ եթե կառավարությունը որոշում է «Զվարթնոց» օդանավակայանի 250 կմ շառավղով հեռավորության վրա որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, ապա գործող կոնցեսիոներն ունի այդ օդանավակայանի նկատմամբ առավելություն՝ կառավարումը ստանձնելու: Սակայն այս պարագայում Կապանի «Սյունիք» օդանավակայանն այս լրացմամբ դուրս է գալիս այդ կարգավորումից»,-ասաց նա:

Նա հավելեց՝ իրավական առումով, այո, միջազգային օդանավակայան կարող է լինել, սակայն միջազգային օդանավակայան դարձնելու համար «Սյունիքի» օդանավակայանում պետք է համապատասխան սարքավորումներ ու ներդրումներ իրականացվեն, որ այնտեղ սահմանային, մաքսային և այլ գործառույթներ ստեղծվեն:

Հայերեն English Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն