Երթևեկության կազմակերպման փոփոխություն Համբարձումյան փողոցում
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Համբարձումյան փողոցում՝ Բաղրամյան պողոտայից մինչև Գյուլբենկյան փողոց և Վաղարշյան փողոցից մինչև Փափազյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: