Հայաստան

Զբոսաշրջության կոմիտեն հերքել է տեղեկությունն այն մասին, թե Wizz Air-ի օդանավերը տեխնիկական անսարքություն ունեն

1 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության կոմիտեն հերքել է տեղեկությունն այն մասին, թե Wizz Air-ի օդանավերը տեխնիկական անսարքություն ունեն

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հերքել է տարածված տեղեկությունն այն մասին, որ Wizz Air ավիաընկերության օդանավերը տեխնիկական անսարքությունների պատճառով թռիչքներ իրականացնելու արգելք ունեն։

«Տեղեկացնում ենք, որ վերոգրյալ տեղեկատվությունը սուտ է և տարածվում է ընկերության հեղինակությանը հարված հասցնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Կառույցից հիշեցնում են նաև, որ Wizz Air ավիաընկերությունը, որպես Եվրոպայի առաջատար լոուքոսթ փոխադրողներից մեկը, Airline Ratings միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից կրկին ընդգրկվել է աշխարհի 50 ամենաանվտանգ ավիաընկերությունների շարքում և 10 ամենաանվտանգ լոուքոսթ ավիաընկերությունների ցանկում։

Airline Ratings-ը համարվում է ավիացիոն անվտանգության, ծառայությունների որակի և ուղևորների գնահատականների ոլորտում համաշխարհային հեղինակավոր աղբյուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում