Աշխարհ

Չեռնոբիլի ատոմակայանը զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից

1 րոպեի ընթերցում

Չեռնոբիլի ատոմակայանը զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից

Չեռնոբիլի ատոմակայանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից, վնասվել են նաև այլ կայաններ տանող էլեկտրահաղորդման գծերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին սոցիալական ցանցում հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մամուլի ծառայությունը։

Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ հունվարի 20-ի առավոտյան տուժել են միջուկային անվտանգության համար կարևոր մի քանի ուկրաինական էլեկտրական ենթակայաններ։ « ԱԷՄԳ-ն ակտիվորեն հետևում է զարգացումներին՝ միջուկային անվտանգության վրա ազդեցությունը գնահատելու համար», - հավելել է Գրոսին։

Գործակալությունը դեռ չի հայտարարել արտակարգ իրավիճակներում գեներատորների միջոցով էլեկտրաէներգիայի լրացուցիչ մատակարարման հնարավորության մասին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում