Իրանում քրեական գործեր են հարուցել մշակույթի և սպորտի գործիչների դեմ՝ հակակառավարական ցույցերին աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

Իրանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել 25 մարզիկների, դերասանների և կինոգործիչների դեմ՝ երկրում հակակառավարական ցույցերին և անկարգություններին աջակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության մամուլի ծառայությունը։

«2026 թվականի հունվարի 8-ի և 9-ի բողոքի ցույցերի կապակցությամբ.... Թեհրանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել 15 մարզիկների և դերասանների, ինչպես նաև 10 կինոգործիչների դեմ», - մեջբերում է հայտարարության տեքստը Mehr գործակալությունը։

Դատախազությունը կարգադրել է բռնագրավել որոշ կասկածյալների ունեցվածքը և նրանցից բռնագանձել միջոցներ խռովարարների պատճառած վնասի փոխհատուցման համար։

Իրանում դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ էին սկսվել իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ նվազման և բարձր գնաճի դեմ։ Հունվարի 8-ից, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարության, ցուցարարների շարքում հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Երկու շաբաթից ավելի տևած հակակառավարական ցույցերի ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ իրավապահներ։

Իրանի իշխանություններն անկարգությունների կազմակերպման պատասխանատվությունը բարդել են Իսրայելի և Միացյալ Նահանգների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ  նախազգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում:

Հայերեն Русский

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել