Թրամփը հայտարարել է, որ իր դեմ մահափորձերից չի վախենում
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գիտակցում է իր պաշտոնի ռիսկերը և իր դեմ մահափորձերից հետո չի ապրում վախի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
«Սա վտանգավոր մասնագիտություն է։ Բայց եթե մտածես այդ մասին, լավ չես անի քո գործը։ Եվ ես շատ լավ մարդկանցով եմ շրջապատված», - ասել է Թրամփը՝ բարձր գնահատելով գաղտնի ծառայության, իրավապահների և զինվորականների աշխատանքը։
Թրամփը հավելել է, որ որոշ առումով դա հաճոյախոսություն է, բայց «հաճոյախոսության շատ տարօրինակ դրսևորում»։
«Միայն հզոր նախագահների վրա են կրակում։ Իսկ ես շատ հզոր եմ։ Մենք փոխեցինք աշխարհը, մենք փրկեցինք մեր երկիրը», - ասել է Թրամփը։
2024 թ. հուլիսին Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփի վրա կրակել էին, և նա վիրավորվել էր աջ ականջից։
2026 թ․ ապրիլի 25-ին 31-ամյա կալիֆոռնիացին կրակ էր բացել Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում լրատվամիջոցների աշխատակիցների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ։ Նախագահը չի տուժել, իսկ հարձակվողը ձերբակալվել է ԱՄՆ գաղտնի ծառայության կողմից։