Շոու Բիզնես

Մահացել է Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին

1 րոպեի ընթերցում

Մահացել է Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին

Կյանքի 93 տարեկանում մահացել է «Valentino» նորաձևության տան հիմնադիր, իտալացի հայտնի ոճաբան Վալենտինո Գարավանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է DailyStar-ը։

«Մեր հիմնադիր Վալենտինո Գարավանին այսօր մահացավ իր հռոմեական առանձնատանը՝ շրջապատված իր սիրելիներով»,-փոխանցել է կայքը։

Գարավանին ծնվել է 1932 թվականին Իտալիայի հյուսիսում՝ Լոմբարդիա մարզի Վոգերա քաղաքում: 

Նա ուսանել է Փարիզում, ինչից հետո, վերադառնալով Հռոմ, հիմնել է «Valentino» նորաձևության տունը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում